Կկառուցվեն-կավարտվեն և կարդիականացվեն 949Ա նախագծի «Անթեյ» ատոմային սուզանավերը

Այդ մասին հայտնել է ՌԴ Ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) գլխավոր հրամանատար Վլադիմիր Վիսոցկին։ Սակայն նա  ոչինչ  չի մանրամասնել։Վիսոցկու խոսքերով նրանք կկառուցեն-կավարտեն «Բելգորոդ»-ը և այդ ծրագրի նմանատիպ բոլոր սուզանավերը։

Փորձագետների կարծիքով այդ ծրագրի սուզանավերը կվերազինեն նոր թևավոր հրթիռներով, որը կրակում է 1,5 հազար կմ հեռավորության վրա։ Իսկ ըստ Աշխարհաքաղաքականության ակադեմիայի առաջին փոխնահագահի՝ պահեստազորի առաջին կարգի կապիտան Կոնստանտին Սիվկովի կարծիքով «Անթեյը» կվերազինեն «Կալիբր» տիպի հրթիռներով և կօգտագործեն Եվրոպայի հակահրթիռային համակարգը ոչնչացնելու համար։

«Սևմաշ» նավաշինական գործարանից «Իզվեստիայի» թղթակցին հայտնել են, որ «Բելգորոդը» մարտական սուզանավ չի լինելու և օգտագործվելու է ռազմածովային հետախուզության մեջ։

Ինչպես նշում է «Իզվեստիան», ներկա պահին ՌԴ ռազմածովային նավատորմում 949Ա նախագծի ատոմային  յոթ սուզանավ կա, ևս երկուսը գտնվում են երկարաժամկետ վերանորոգման մեջ, իսկ մեկը պատրաստվում է ոչնչացման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *