Սևաստոպոլում ցուցարարները գրավել են Ուկրաինայի ՌԾՈւ շտաբը

Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի դիմաց վաղ առավոտյան սկսված ցույցի մասնակիցները գրոհով վերցրել են այն։ Ցուցարարները ուկրաինական զինուժի շտաբի վրա տեղադրել են Ռուսաստանի դրոշը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

Ուկրաինական նավատորմի դրոշները

Ուկրաինական նավատորմի դրոշները

Ցույցը սկսվել է առավոտյան 8։00-ի սահմաններում։ Սկզբում շտաբի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ մարդ, ապա նրանց թիվը հաշվվել է հարյուրներով։ Ցուցարարների թվի մեծանալուն պես նրանք հարձակվել են շտաբի վրա ու գրավել այն։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Նշենք, որ մարտի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր ստորագրեցին, որով Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։ Պայմանագրի կնքումից հետո նախօրեին իրավիճակը սրվեց Ղրիմում. երեկոյան տեղեկություններ էին շրջանառվում, թե անհայտ դիպուկահարը կրակ է բացել ուկրաինացի զինծառայողների և Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի անդամների վրա։ Ուկրաինայի ՊՆ-ն էլ հայտարարել էր, որ Ղրիմում տեղակայված ուկրաինականզինծառայողներին թույլատրվել է հրազեն կիրառել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *