Ադրբեջանը, համաձայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) օրերս հրապարակած զեկույցի, 2009-2013 թթ. ժամանակահատվածում սպառազինության ներմուծման ծավալներով 19-րդ հորիզոնականում է։
Հետևելով զեկույցի տվյալներին՝ 2004-2008 թվականների համեմատ՝ Ադրբեջանում սպառազինության ներմուծման ծավալներն աճ են գրանցել։
Նշենք նաև, որ 2009-2013 թթ. ժամանակահատվածում Ադրբեջանին սպառազինություն տրամադրած երկրների շարքում ներմուծման ծավալների 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ադրբեջանին նույն շրջանում սպառազինություն վաճառած երկրների շարքում են նաև Իսրայելը, Ուկրաինան, Թուրքիան, Բելառուսը։
Հավելենք, որ ըստ զեկույցի՝ համաշխարհային մակարդակով սպառազինության արտահանող երկրների առաջին հնգյակում են ԱՄՆ-ն (29 տոկոս), ՌԴ-ն (27 տոկոս), Գերմանիան (7 տոկոս), Չինաստանը (6 տոկոս), Ֆրանսիան (5 տոկոս)։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ սպառազինության գնումների վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ էին առկա նաև ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում։