Բաքվում ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները ռազմակրթական ոլորտի հարցեր են քննարկել

Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայում մարտի 18-ին կայացել է ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որը միտված է ռազմակրթական մի շարք հարցերի քննարկմանը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ ռազմակրթական ոլորտում ունեցած փորձի և դասավանդման մեթոդների կիրառման ու տեղայնացման հնարավորությանն Ադրբեջանի զինուժում։

Հանդիպման ավարտին անցկացվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ազգային անվտանգության գծով ռազմական ակադեմիայի դասախոս Թոմաս Ֆեթսի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի քաղաքական հարցերի ու անվտանգության քաղաքականության գծով վարչության փորձագետ, Լեհաստանը ներկայացնող Մարիուշ Սոլիսի դասախոսությունները։

Համաձայն աղբյուրի՝ սույն աշխատանքային այցն ավարտվելու է մարտի 19-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *