Հունաստանի ռազմածովային ուժերը նախատեսում է վերջապես շահագործել Type 214 տեսակի իր սուզանավերը։ Թվով 4 սուզանավերն արդեն պատրաստ կանգնեցված են Աթենքից ոչ հեռու Սկարամանգասի նավահանգստի հունական նավաշինարանում։
Այս մասին մարտի 15-ին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։
Նշվում է, որ սուզանավերը Սկարամանգասի նավահանգստից պիտի տեղափոխվեն հունական նավատորմի պահեստ, որտեղ էլ որոշակի արդիականացման կենթարկվեն։ Դրանից հետո Կրետե կղզու մոտ Սուդա ծովածոցում սուզանավերը փորձարկումներ կանցնեն և նոր միան կհանձնվեն շահագործման։
Հայտարարվել է նաև, որ այս ամբողջ գործընթացի արժեքը մոտավորապես 105 մլն ամերիկյան դոլար է, ինչը Հունաստանի նավատորմի բյուջեի համար արդեն հասանելի թիվ է։
Տեղեկացնենք, որ առաջին երեք սուզանավերի կառուցման մասին պայմանագիր կնքվել է 2000 թվականի փետրվարի 15-ին, իսկ ահա չորրորդ սուզանավը Հունաստանը պատվիրել է 2002 թվականին։
Հետաքրքրական է, որ առաջին սուզանավը կառուցվել է Գերմանիայի ամենամեծ Howaldtswerke-Deutsche Werft նավաշինարանում, իսկ մյուս երեքն արդեն Հունաստանի Սկարամանգասի նավահանգստի հունական նավաշինարանում։
Type 214 տեսակի սուզանավերը գերմանական արտադրության սուզանավեր են, աշխատում են էլեկտրադիզելային շարժիչով։ Երկարությունը 65 մետր է, իսկ լայնությունը՝ 6.3 մ։ ԱՆձնակազմը 27 հոգի է։ Մեկ սուզանավի արժեքը 2008 թվականի դրությամբ 330 մլն ամերիկյան դոլար է։
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել