«Լոքհիդ Մարտին» ընկերության ներկայացուցիչ Թոմ Բերբեջը հայտարարել է, որ իրենց ընկերությունը խոստացել է Ավստրալիային վաճառել F-35 կործանիչներ, որոնցից յուրաքանչյուրը միջին արժեքը կկազմի 70 մլն դոլար: Ըստ այդմ, առաջին ինքնաթիռները կարժենան 70 մլնից թանկ, իսկ հաջորդներն առավել էժան կլինեն:
Ընդհանուր առմամբ Ավստրալիայի ՊՆ-ն մտադրված է գնել 75 հատ F-35, իսկ առայժմ հաստատել են միայն 14-ի գնումը, որոնից երկուսը կհատկացվի 2014թ-ին, իսկ մնացածները՝ 2015-2017թթ-ին:
Սակայն խիստ կասկածելի է, որ ԱՄՆ-ն ի վիճակի կլինի կատարել այս խոստումը։ 2007թ.-ից սկսած F-35 կործանիչների ծրագրի արժեքը աճել է շուրջ 119մլրդ. դոլարով, ինչը, բնականաբար, ազդել է նաև ինքնաթիռների ինքնարժեքի վրա և հետևաբար գնի վրա։ Ամերիկացիները հայտարարել են, թե գինը կնվազի արտադրության տեմպերի և ծավալների մեծացման զուգահեռ, սակայն նույնիսկ լայնամասշտաբ սերիական արտադրությունը հազիվ թե ինքնաթիռների գինը նվազեցնի 3 անգամ։
Հիեցնենք, որ 2012 թվականին նախատեսված գնումներով ԱՄՆ-ը մեկ F-35A-ի արժեքը շուրջ 197 մլն դոլար է, F-35B-ինը՝ շուրջ 237.8 մլն, իսկ տախտակամածից թռիչք իրականացնող F-35C-ն արժի շուրջ 236.8 մլն դոլար: Ավելին, ըստ առկա ծրագրերի սերիական արտադրության անցնելու դեպքում, օրինակ` F-35A-ն 2016-2017թթ. կարժենա 122-126 մլն. դոլար, իսկ F-35B-ն, և F-35C-ն էլ ավելի թանկ և դեռ այդ թվերն էլ ամենայն հավանականությամբ կաճեն։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի համար 2443 հատ F-35-ի մշակումն ու գնումը գնահատվում է 382 մլրդ դոլար, ինչը խիստ մոտավոր թիվ է:
Կործանիչների գների անընդհատ աճը հանգեցրեց նրան, որ մի շարք երկրներ սկսեցին մտածել F-35-երի գնման ծավալների կրճատման կամ դրանցից ընդհանրապես հրաժարվելու մասին: Մասնավորապես, այս տարվա մարտի կեսերին Կանադայի ՊՆ-ն հայտարարեց, որ կհրաժարվի գնել նախապես ծրագրած 65 հատ F-35-ի մի որոշ քանակից, եթե դրա ընդհանուր արժեքը գերազանցի 8.5 մլրդ կանադական դոլարը, իսկ գործունեության ողջ ընթացքում շահագործման գինը ավել լինի 7.5 մլդ դոլարից: Razm.info-ն արդեն իսկ անդրադարձել էր Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանականի հայտարարությանը, ըստ որի, Ճապոնիան ևս կարող է հրաժարվել F-35 ամերիկյան կործանիչների գնումից, եթե դրանց մատակարարումը շարունակի ուշանալ, իսկ գինը շարունակ բարձրանա:
Փաստորեն, եթե արտասահմանյան պատվիրատուները գների աճին զուգահեռ նավազեցնեն պատվերների քանակը կամ ընդհանրապես հրաժարվեն դրանցից, ապա դա իր հերթին մեղմ ասած չի նպաստի, որպեսզի հնարավոր լինի ինքնաթիռի գինն իջեցնել և ստացվում է փակ շղթա։
Աղբյուր՝ Lockheed пообещал Австралии F-35 по 70 миллионов долларов