«Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների պետական պարգևներով պարգևատրելու մասին:
Մարտունու Ղարադաղլու բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի պետական պարգևներով պարգևատրվել են «Արաբո» ջոկատի ազատամարտիկներ՝
«Արիության համար» մեդալով`
Էդուարդ Մելքումյանը հետմահու
«Մարտական ծառայություն» մեդալով`
Սերոբ Արշակյանը
Արթուր Գոքորյանը հետմահու
Սերգեյ Գրիգորյանը հետմահու
Մհեր Եղոյանը
Սուրեն Եփրեմյանը
Մարտին Խանյանը
Կարո Կարապետյանը
Սասունիկ Հովհաննիսյանը
Արա Մխիթարյանը
Արամայիս Նիգարյանը
Արկադի Սարդարյանը
Արայիկ Սողոմոնյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *