Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացական զորախմբին։ Վրաստանի նախագահին ուղեկցել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ԱԱԽ քարտուղարը, Խորհրդարանի ազգային անվտանգության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչը և այլք։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Աֆղանստանում Թիկունքում Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն է
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Աֆղանստանում
Թիկունքում Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն է
Վրաստանի ղեկավարն այցելել է Աֆղանստանի Հելմենդ նահանգում տեղակայված Վրաստանի զինված ուժերի զորախմբին, ինչպես նաև բրիտանական «Բաստիոն» օդանավակայանում հանդիպել է ISAF-ի հրամանատարության հետ։
Պաշտոնական հանդիպումներից հետո Վրաստանի նախագահը ներկա է եղել 7 ամերիկացի և 20 վրացի զինծառայողի պարգևատրման արարողությանը։

Վրացի խաղաղապահներն Աֆղանստանում
Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանը բավական մեծ ուշադրություն է դարձնում Աֆղանստանում իր զորախմբին։
Դեռ 2014 թվականի սկզբին Հելմենդ էր այցելել Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Նա հանդիպել էր «Հարավ-արևմուտք տարածաշրջանային հրամանատարության» հրամանատար, գեներալ-մայոր Ոուլթեր Միլլերի և «Բելավուդ» մարտավարական խմբավորման հրամանատար Դենիել Սալիվանի հետ։
Նշենք նաև, որ վրացի զինծառայողները Աֆղանստանից վերադառնալուց հետո հնարավորություն են ստանում մեկնել ԱՄՆ և պրոթեզավորվել։ ԱՄՆ մեկնողներն այն զինծառայողներն են, ովքեր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս վիրավորվել և անդամահատվել են։

Վրացի խաղաղապահներն Աֆղանստանում
Հիշեցնենք, որ վրացի խաղաղապահները ծառայում են 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։