Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլին, ադրբեջանական կողմի վարկածով, այսօր՝ մարտի 17-ին, Ֆիզուլիի ուղղության առաջնագծի հատվածում սպանվել է «հայկական գնդակից»։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինծառայողի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ դեռևս չի մեկնաբանել լուրը։
Նկատենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի առաջին կորուստն է։
[թարմացում] Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։