ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացնում

ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը մարտի 15-ին դուրս է եկել Կասպից ծով՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով։

Դաղստան հրթիռային ռազմանավը

Դաղստան հրթիռային ռազմանավը

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, վարժանքներին մասնակցում են Թաթարստան ու Դաղստան հրթիռային ռազմանավերը, Ատաման Պլատով միջին դեսանտային կատերը, 4 միավոր Սերնա տիպի արագընթաց դեսատնային կատերներ։ Համաձայն աղբյուրի՝ մարտի 15-ին մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են 2 շաբաթ։

Դրանց ընթացքում նախապես գրված սցենարով Կասպյան նավատորմիղի անձնակազմն իրականացնելու է ենթադրյալ հակառակորդի վերգետնյա ու վերջրյա օբյեկտների դեմ ուղղված մշակված մարտական գործողություններ։ Վարժանքների ժամանակ կիրառվելու են հակաականային զենքեր, կազմակերպելու է նավերի հակաօդային, ինչպես նաև հակադիվերսիոն պաշտպանություն։

Հավելենք, Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *