Մարտի 14-ին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում կայացել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն:
Արարողությանը մասնակցել է Բակո Սահակյանը, ով Վարանդայի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի պետական պարգևներով պարգևատրել է «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների:
Բակո Սահակյանն իր խոսքում նշել է՝ այն, որ մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակին կառուցվել են բազում հուշարձաններ Հայաստանում, վկայում է, որ մեր ազգի նվիրյալները և նրանց հերոսությունը չեն մոռացվել, որ նրանք միշտ մեզ հետ են և շարունակում են հայրենասիրության ու անձնվիրության օրինակ լինել մատաղ սերնդի համար:
Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: