Թայվանը ներկայացրել է հականավային հրթիռներով զինված իր նոր կորվետը

Թայվանի նավաշինական Lung Teh Shipbuilding գործարանը 2014-ի մարտի 14-ին ջուրն է իջեցրել Tuo Jiang կորվետը (հետախուզական ռազմանավ), որը զինված է հականավային հրթիռներով։

Tuo Jiang կորվետը

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական կայքը, Թայվանի պաշտպանության նախարարը նավը կնքել է «Ավիակիրներ սպանող» անվամբ։

Կորվետի ջրատարողությունը 500 տոննա է, երկարությունը՝ 60 մ, լայնությունը՝ 14 մ, ունակ է բացել մինչև 38 հանգույց արագություն, շարժի հեռավորությունը մոտ 2 հազար մ։ Կրում է հականավային Hsiungfeng III հրթիռներ, որոնք կարող են բացել մինչև 2.3 հազար կմ/ժ արագություն՝ խոցելով մինչև 150 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախներ։ Ռազմանավը կառուցված է նվազ նկատելիության տեխնոլոգիաների սկզբունքներով։

Առաջիկայում Tuo Jiang կորվետը փորձարկումների մի քանի փուլ կանցնի։ Համաձայն նախապես կազմված գրաֆիկի՝ այն թերևս համալրելու է Թայվանի ռազմածովային ուժերը 2015-ի առաջին կեսին։

Նկատենք, որ կորվետների կառուցումն իրականացվում է 2011-ին Թայվանի կառավարության հաստատած նպատակային ծրագրով։ Ծրագրի բյուջեն շուրջ 823.9 մլն ԱՄՆ դոլար է։ Նախնական տվյալների համաձայն՝ Թայվանի զինվորականները նախատեսել էին կառուցել 7-11 միավոր կորվետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *