Կորեական թերակղզու շրջանում արձակվել են փոքր հեռահարության հրթիռներ

Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության զիվնած ուժերը մարտի 16-ին արձակել են փոքր հեռահարության թվով 10 հրթիռ, որոնք անցնելով 70 կմ՝ ընկել են Ճապոնական ծովի ավազանում։ Հրթռիռներն արձակվել են իրարից 1 րոպե տարբերությամբ։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։

Ընթացիկ ամսում սա նման դասի հրթիռների արձակման միակ դեպքը չէ։ Մարտի 3-ին և 4-ին հայտնի դարձավ, որ Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) տարածքից արձակվել են փոքր հեռահարության հրթիռներ, որոնք ընկել են Կորեական թերակղզու արևելյան ափերի մոտ։

Փոքր հեռահարության հրթիռների արձակումը ՄԱԿ-ի՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանած արգելքների մեջ չի մտնում, ուստի և անհանգստության պատճառ հրթիռների այս արձակումները չեն դարձել, սակայն հարկ է նշել, որ դրանք ամենայն հավանականությամբ կապված են ներկայումս ԿԺԴՀ-ի ջրային սահմանների մերձակայքում ընթացող Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ անցկացվող զորավարժության հետ։ ԿԺԴՀ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է. ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի անցկացրած զորավարժությունները նպատակ ունեն մշակել ռազմական ներխուժման սցենարները։

Հիշեցնենք՝ 2014-ի մարտի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային 4 ռազմանավ ժամանել է Հարավային Կորեայի նավահանգիստներ՝ այդ երկրի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով։ Ռազմանավերով ժամանել էին նաև ԱՄՆ բանակի 5 100 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *