Սիրիացի ապստամբներն ալավիական գյուղերից 94 հոգու պատանդ են վերցրել

Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ պատանդ են վերցրել 94 հոգու։ Նշվում է, որ պատանդներին առևանգել էին դեռևս 2013 թվականին Լաթաքիա նահանգի ալավիական գյուղերից։ Այս մասին հայտնում է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով ապստամբների տարածած տեսանյութին։

Ապստամբները որոշել են պատանդներին փոխանակել կառավարական բանտերում պահվող շուրջ 2 հազարի հասնող իրենց համախոհների հետ։

Հետաքրքրականն այն է, որ ապստամբները հաղորդագրություն են տարածել, որում նշվում է, թե պատանդների մոտ կեսը կանայք ու երեխաներ են։

Ալևիները Սիրիայում կրոնական փոքրամասնություն են կազմում։ Երկրի նախագահ Բաշար Ասադն ու կառավարող էլիտան հենց այս կրոնական ուղղության հետևորդն են։

Նշենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ 2011 թվականի գարնանից։ Այս ընթացքում սպանվել է շուրջ 140 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *