Բրազիլիան կարող է սեփական Իգլաների արտադրություն հիմնել

Բրազիլիան մտադիր է Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) արտադրության արտոնագիր ստանալ Ռուսաստանից, ինչի արդյունքում կկարողանա արտադրել ու արտահանել համալիրները այլ երկրներ։

Իգլա համալիրն իր հրթիռով

Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրն իր հրթիռով

Բացի այդ, Բրազիլիան մտադիր է նաև ռուսաստանյան Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրներ արտադրելու թույլտվություն ստանալ, ինչի մասին հայտնել է Իգլաների արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան Մեքենաշինության նախագծման բյուրոյի տնօրեն Վալերի Կաշինը։

Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրն իր հրթիռով
Ռուսաստանի ու Բրազիլիայի միջև բանակցությունների մասին հայտնի էր դարձել դեռևս փետրվարի սկզբին։ Կաշինի խոսքով ռուսաստանցի մասնագետները Բրազիլիա կատարած այցի ժամանակ իրենք համոզվել են, որ Բրազիլիայում առկա է տեխնոլոգիական այն ներուժը, որը թույլ կտա երկրում հիմնել Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ-ի արտադրությունը։

Ներկայումս բրազիլական ռազմարդյունաբերության արտադրանքի տարատեսակենրի մեջ կան նաև կառավարվող հրթիռներ, ինչը կարող է լավ հիմք ծառայել Իգլա-Ս-ի պատշաճ արտադրության համար։

Բրազիլիային նման գործարքը կարող է ձեռնտու լինել, քանի որ 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ու 2016-ի ամառային օլիմպիական խաղերին պատրաստվելու համար բրազիլական զինված ուժերը ստիպված են գնել նման համալիրներ, որոնք կապահովեն Բրազիլիայում անցկացվելիք երկու կարևոր միջոցառումների անվտագությունը։ Դրա համար Բրազիլիան արդեն պայմանագիր է կնքել շվեդական Saab ընկերության հետ, ինչի արդյունքում ձեռք է բերելու RBS-70 դյուրակիր ԶՀՀ-ներ։

Ռուսաստանի հետ հնարավոր գործարքի կնքումից հետո Բրազիլիան կկարողանա նաև սեփական զինված ուժերի համար արտադրել Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ-ներ, որի շնորհիվ զգալի միջոցներ կխնայի։

Բրազիլիայի զինված ուժերի սպառազինությունում ներկայումս կան 56 միավոր Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ-ներ 112 հրթիռներով, որոնք Բրազիլիան Ռուսաստանից գնել է դեռևս 1994-ին։

Նշնեք, որ Իգլա-Ս-ը Իգլա շարժական ԶՀՀ-ի նորագույն մոդիֆիկացիան է։ Այն նախատեսված է փոքր բարձրության վրա թռչող օդային թիրախների խոցման համար։ Համալիրը դրանք կարող է խոցել մինչև 6000 մետր հեռավորության վրա։ Այն լայնորեն կիրառվում է հետխորհրդային երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *