Մինչև 2020 թվականը Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերին կտրամադրվեն 50 միավոր Լիստվա մեքենաներ, որոնք հեռակառավարվող են ու նախատեսված են ականազերծման համար։
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գծով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ բացի Լիստվա մեքենաներից, զորքերին տրամադրվելու է մոտ 300 միավոր ինժեներական տեխնիկա, որի մոտ կեսը լինելու են ճանապարհային մեքենաներ, որոնք նախատեսված են հենց ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի համար։
Ականազերծման Լիստվա հեռակառավարվող մեքենաները նախագծվել են 2013-ին ու զորային փորձարկումներ են անցել 2013-ի օգոստոսին, որից հետո նախատեսվում էր դրանք սերիական արտադրության դնել։ Մեքենաները պիտի մտնեն զորքերի շարժակազմերի մեջ ու ապահովեին դրանց անվտանգությունը։
Դրանք պիտի ռադիոէլեկտրոնային սարքավորումների միջոցով հայտնաբերեն ականներ ու պայթուցիկ նյութեր, ինչպես նաև գերբարձրհաճախականությամբ իմպուլսի միջոցով ոչնչացնեն դրանք։ ԿամԱԶ-ի շասսիի վրա ստեղծված մեքենայի տանիքին տեղադրված է անտենա, որի միջոցով մեքենան կարողանում է ականներ հայտնաբերել 30 աստիճան անկյունով մինչև 100 մետր հեռավորության վրա։