Անցկացվեց հայկական զինուժի հոգևոր սպասավորների եռամսյա հանդիպումը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանի զինված ուժերի  հոգևոր առաջնորդության շրջանակներում մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպս Աբրահամյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ և ՊԲ զորամասերի հոգևոր սպասավորների եռամսյա հանդիպումը։

Զորամասերի հոգևոր սպասավորների եռամսյա հանդիպումը

Զորամասերի հոգևոր սպասավորների եռամսյա հանդիպումը

Անցյալ երեք ամիսների ընթացքում կատարված և առաջիկայում կատարվելիք աշխատանքների ամփոփումից զատ հանդիպման նպատակներից էր նաև քննարկել և նոր ուղիներ գտնել բանակում հոգեբանական աշխատանքների կազմակերպման համար:

Սրբազան Հայրն աղոթքով բացեց ժողովը, որից հետո բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատղ փոխգնդապետ Զարզանդ Ասատրյանը «Հոգեբանական աշխատանքների կազմակերպման խնդիրները բանակում» թեմայով: Քննարկում եղավ խուճապային իրավիճակների ժամանակ ճշգրիտ գրոծողությունների կազմակերպման, ենթամշակույթների ազդեցության նվազեցման, դաստիարակչական հոգեբանական մեխանիզմների կիրառման հարցերի շուրջ:

Ժողովն ավարտվեց Հայ եկեղեցու, հայոց ազգի և ազգային բանակի անսասանության և հզորացման համար աղոթքով և մաղթանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *