Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է դիպուկահար հրացանների գնման մրցույթ։ Նախատեսվում է գնել ընդհանուր առմամբ 124 հրացան, ինչի համար պաշտպանական գերատեսչությունը կհատկացնի 3.2 միլիոն դոլար։ Դիպուկահար նոր հրացանները գերմանական բանակում կստանան G29 ինդեքսը։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերությունների առաջարկած դիպուկահար հրացանները կփորձարկվեն 2014-2015 թվականներին։ Ընդ որում, պարտադիր պայման է, որ մասնակից յուրաքանչյուր ընկերություն ներկայացնի ոչ պակաս, քան 9 տարբեր հրացան։
Սահմանված են նաև տեխնիկական պահանջներ, համաձայն որոնց՝ դիպուկահար հրացանների օպտիկական նշանոցներին պետք է հնարավոր լինի ամրացնել գիշերային տեսողության NSV80 սարքը։ Հրացանի հետ միասին մասնակից ընկերությունը պետք է ապահովի նաև դրա սպասարկման համար անհրաժեշտ բոլոր գործիքները, ինչպես նաև ապահովի փամփուշտների մատակարարումը։
Հավելելնք, որ մրցույթում լավագույնը ճանաչված դիպուկահար հրացանը գերմանական բանակում փոխարինելու կգա 1997-ից օգտագործվող G22 և G23 հրացանները ու կհամալրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինանոցը։