Ուրուգվայի ՊՆ հողատարածքներում մարիխուանա կաճեցվի

Ուրուգվայի իշխանությունները քննարկում են պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարածքներում մարիխուանայի աճեցման հնարավորությունները։ Այս երկրում մարիխուանայի աճեցումն ամբողջովին օրինականացվել է 2013 թվականի վերջին։

Ուրուգվայում մարիխուանայի օրինականացման համար ցույց 2013 թվականին

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարին։

Ավելի վաղ Ուրուգվայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, թե ամեն ինչ անում են, որ երկրի տարածքում աճեցված մարիխուանան դուրս չբերվի երկրից։

Նշենք, որ այս տարվա ապրիլին Ուրուգվայը կմասնավորեցնի, թե հատկապես որ տեսակի մարիխուանան է թույլատրվելու աճեցնել Ուրուգվայում և ինչպես է տրվելու այն աճեցնելու արտոնագիր։

Տեղեկացնենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որ ամբողջապես օրինականացրել է մարիխուանան։ Այդ երկրում ընդունված օրենքը հնարավորություն է տալիս ոչ միայն օգտագործել, վաճառել կամ աճեցնել կոմերցիոն նպատակներով, այլ նաև պետական վերահսկողությամբ։ Մարիխուանան վաճառվելու է երկրի բոլոր դեղատներում պետականորեն հաստատված գնով, իսկ այն հնարավորություն կստանան գնել միայն չափահաս քաղաքացիները, այն էլ սահմանափակ քանակով։

Իսկ ահա արտասահմանցիներին մարիխուանայի վաճառքն արգելված է օրենքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *