Կիմ Չեն Ինը «ազատվե՞լ» է անհավատարիմ զինվորականներից

Հարավկորեական լրատվամիջոցը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին մեղադրել է ռազմական բարձր ղեկավարության շրջանում «արյունոտ մաքրումներ» իրականացնելու համար: Այս մասին գրում է «Չոսոն Իլբոն» թերթը՝ հղում անելով Հարավային Կորեայի ղեկավարներից մեկին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հյուսիսկորեացի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո 2011թ. դեկտեմբերին նրա որդին՝ Ինը ազատվել է տասնյակ այն բարձրաստիճան զինվորականներից, որոնց հավատարմությանը կասկածել է: «Անհետացածների» մեծ մասը գնդակահարվել է: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են այն ընթացքում, երբ Հս. Կորեայում սուգ էր հայտարարված:

Մարդիկ գնդակահարվել են անգամ նվազագույն զանցանքի համար: Օրինակ, ԿԺԴՀ պաշտպանության նախարարի օգնականը գնդակահարվել է սուգի ընթացքում ալկոհոլ օգտագործած լինելու համար: Հարավկորեական աղբյուրը նշում է, որ բռնաճնշումների են ենթարկվել ոչ միան շտաբային սպաներն ու գեներալները, այլև մարտական հրամանատարները:

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 1994թ. իշխանության գալիս Կիմ Չեն Իրը ևս ազատվել է որոշ զինվորականներից՝ գնդակահարելով նրանց օրինախախտության կամ ինքնակամ գործունեության համար:

Հարավկորեական աղբյուրի հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինի մեթոդներն առավել բարբարոսական են: 2011թ. հունվարին նույն թերթը գրել էր մասսայական «մաքրումների» մասին: Ձերբակալել ու գնդակահարվել են շուրջ 200 հոգու, այդ թվում Պաշտպանության պետկոմիտեի նախագահի՝ Օ Կուկ Ռելի տեղակալներին և նախարարների խորհրդի նախագահ Չան Սոն Տխեմանին: Հիմնականում բռնաճնշումների են ենթարկվել այն գործիչները, ովքեր կարող էին կոխչընդոտել Կիմ Չեն Ինի իշխանության գալուն:

 

 

 

 

 

 

Աղբյուր՝ Ким Чен Ына обвинили в расправе над неугодными генералами

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *