ՀԱՊԿ-ն պիտի մեծացնի իր ուժային պոտենցիալը. Բորդյուժա

Ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամենակարևոր առաջադրանքներից մեկը կազմակերպության ուժային պոտենցիալի մեծացումն է։

Այս մասին Ռուսաստանի Պետդումայում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Բորդյուժան նշել է նաև, որ շարունակելու են ձևավորել արագ արձագանքման հավաքական ուժեր՝ ներառելով դրանց մեջ նաև ավիացիոն և հատուկ գործողությունների ուժեր։

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև ՀԱՊԿ միացյալ ՀՕՊ համակարգերի ստեղծմանն ու նշել, որ այդ հարցը բավական սուր է դրված։

Մասնագետների պատրաստման մասին էլ նա նշել է, որ անհրաժեշտ է քննարկել ՀԱՊԿ-ի ղեկավարությամբ աշխատող կենտրոն, ինչպես օրինակ ամերիկյան մարշալների կենտրոնն է։

Եզրափակելով իր ելույթը՝ ՀԱՊԿ գլխավոր քատուղարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի համար կարևոր ուղղություն է նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը։

Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992-ի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *