ՌԴ-ում շարունակվում են օդադեսանտային զորքերի մասշտաբային վարժանքները

Միաժամանակ 1.5 հազար ՌԴ ԶՈւ զինծառայողներ դեսանտային գործողություններ են կատարել Ռոստովի շրջանի զորավարժարաններից մեկում ՌԴ օդադեսանտային զորքերի վարժանքների ժամանակ։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը, ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովի կողմից խնդիր էր դրվել դեսանտավորվել պայմանական անծանոթ տեղանքում՝ մարտական պատրաստվածությունը բնորոշող մի շարք գործողություններ կատարելու նպատակով։

Ռոստովի զորավարժարանում միաժամանակ դեսանտավորվել են 1.5 հազար զինծառայող, գործարկվել է ավելի քան 10 միավոր ռազմական տեխնիկա։ Օդադեսանտային զորքերի զինծառայողներն իրականացրել են հետախուզական-որոնողական, ուսումնամարտական և հատուկ նշանակության գործողություններ՝ կիրառելով նաև արբանյակային միջոցները։
Համաձայն աղբյուրի՝ վարժանքները շարունակվելու են մինչև մարտի 14-ը, մասնակցելու են ընդհանուր առմամբ 4 հազար զինծառայող, 36 միավոր ռազմական բեռնատար ու ռազմական ավիացիոն տեխնիկա, 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ինժեներական մեքենաներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ օդադեսանտային ուժերը վարժանքներ էին իրականացրել՝ նախապես գրված սցենարով կայանելով Տիկսի օդակայանում՝ պայմանական տուժածներին տարհանելու և որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *