Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը հայտարարել է Թուրքիայի ԶՈւ առափնյա անվտանգության ուժերի համար բազմանպատակային ուղղաթիռներ ձեռք բերելու մրցույթ։
Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 5 ընկերություն՝ Airbus Helicopters-ը (նախկին Eurocopter-ը), NH Industries-ը, AgustaWestland-ը, Sikorsky-ն և Bell Helicopter Textron-ը։
Թուրքիան նախատեսում է կնքել 4 ուղղաթիռի ձեռքբերման, ինչպես նաև դրանց սպասարկման, օդաչուների ուսուցման, պահեստամասերի տրամադրման պայմանագիր։ Բացի այդ, Թուրքիան կարող է հետագայում ձեռք բերել հավելյալ 2 ուղղաթիռ։
Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը չի նշում, թե որքան գումար է նախատեսել սույն ծրագրի իրականացման համար։
Նշենք, որ ավելի Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել էր խոշոր պայմանագրի կնքումն ամերիկյան Sikorsky (Սիկորսկի) ընկերության հետ, որի հետ համատեղ Թուրքիայի տարածքում տեղական ընկերությունների մասնակցությամբ հավաքվելու են S-70i Black Hawk-եր, որոնք ստանալու են T-70 անվանումը։ 3.5 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագրով Թուրքիան ստանալու է 109 միավոր բազմանպատակային ուղղաթիռ։