Վերանորոգվել է Կենտրոնական կայազորային հոսպիտալի աղոթասրահը

Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալի աղոթասրահը վերանորոգվել է և բացվել բժշկական հաստատության անձնակազմի և բուժում ստացող զինծառայողների համար։

Աղոթասրահը՝ վերանորոգումից հետո

Տարիներ շարունակ մոմավառության հետևանքով աղոթասրահը պատվել էր մրով և վերանորոգման կարիք ուներ։

Վերանորոգման իրականացմանն աջակցել է հոսպիտալի բուժանձնակազմը։ Վերանորոգումից հետո աղոթասրահը կրկին բաց է բոլորի համար, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

Նշենք, որ աղոթասրահը բացվել է 1996 թվականի դեկտեմբերին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի  համատեղ ջանքերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *