Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում տեղակայված ռազմակայաններից մեկում արձանագրվել է միջադեպ, որի հետևանքով տուժել է Ադրբեջանի զինուժի ենթասպաներից մեկը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ մանրամասնելով, որ ավիակայանում ռազմական ինքնաթիռներից մեկի տեխնիկական սպասարկման ժամանակ ենթասպա Վասիֆ Ղոջա օղլու Հասանովը, նախնական վարկածի համաձայն անզգուշության հետևանքով, վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հոսպիտալ։
Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնում, թե ինչ ինքնաթիռ է եղել, և թե տուժածն ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել։
Այնուհանդերձ, նկատենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարած չորրորդ վիրավորն է։