Բրազիլիան նախատեսում է ստեղծել սեփական ավիակիրը

Բրազիլիան նախատեսում է առաջիկա մի քանի տարվա ընթացքում ինքնուրույն կառուցել սեփական ավիակիր։ Ավիակիր նավի կառուցման նախագիծը մշակման փուլում է:

Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բրազիլիայի պաշտպանության նախարար Սելսո Ամորիմին։

Ամորիմի հավաստմամբ, արտասահմանյան ընկերությունները նույնպես կարող են մասնակցել ավիակրի կառուցման գործին։

Այլ մանրամասներ Բրազիլիայի պաշտպանության նախարարը չի հայտնել։

Այժմ Բրազիլիայի ռազմածովային ուժերի կազմում կա ընդամենը մեկ ավիակիր՝ Սան-Պաուլոն։ Սկզբնական շրջանում այդ ավիակիրը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կազմում է եղել, իսկ 2000 թվականին վաճառվել է Բրազիլիային։

Ավիակրի ջրատարողությունը 33.7 տոննա է, երկարությունը 265 մետր է, իսկ լայնությունը՝ 51.2 մետր։

Սան-Պաուլուն սպառազինված է 40 մմ տրամաչափով զենիթահրետանային 2 համակարգով, 12.7 տրամաչափի 5 գնդացրով։ Ավիակրի ավիացիոն խմբում կա 22 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *