Օհանյանը ստուգել է հակատանկային միջոցներն ու ավիացիոն վարժասարքերը (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի զորամասեր, որտեղ ծանոթացել է զինծառայողների առօրյային, տեխնիկայի վիճակին, պահակային ծառայության իրականացմանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր։

Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի։ Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները։

ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասարքի հնարավորություններին:

Օհանյանի այցը զորամաս

Օհանյանի այցը զորամաս

ՀՀ ԶՈւ զինծառայող

Սու-25. Պատրաստվելով թոիչքին

Սու-25. Պատրաստվելով թոիչքին

Նախարարը փորձում է վարժասարքը

Նախարարը փորձում է վարժասարքը

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *