Ահաբեկիչները հարձակվել են Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության շենքի վրա

Մահապարտ ահաբեկիչներից կազմված մի խումբ մարտի 11-ին հարձակում է գործել Աֆղանստանի Քանդահար նահանգում տեղակայված ազգային անվտանգության վարչության շենքի վրա։

Աֆղանստանի թալիբներ

Աֆղանստանի թալիբներ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում տալով աֆղանական աղբյուրներին, ահաբեկիչներից երկուսը սպանվել են Աֆղանստանի անվտանգության ապահովման ուժերի աշխատակիցների հետ բախումներում։

Ականատեսները վկայում են, որ մինչ այժմ շենքի առջևում բախումներ և փոխհրաձգություն են։ Պաշտոնական աղբյուրներից հայտնի է միայն, որ մահապարտ ահաբեկիչները փորձել են իրենց աշխատակիցներ ներկայացնելով ներխուժել աֆղանական գերատեսչության շենք, սակայն պարեկություն կատարող աշխատակիցները, կասկածելի համարելով անձանց, կանգներցրել են նրանց մուտքի մոտ։ Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ընթացքում էլ ահաբեկիչներից մեկը սպանվել է։

Ահաբեկիչների ընդհանուր թիվը չի հաղորդվում։ Ներկա դրությամբ ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Աֆղանստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներն ակտիվացել են, նրանք սկսել են հարձակումնոր գործել ռազմականացված կառույցների գրասենյակների ու ռազմական նշանակության օբյեկտների վրա։

Փետրվարի 23-ին «Թալիբան» շարժման ահաբեկիչները հարձակվել էին Պակիստանի հետ սահմանամերձ Քունար նահանգում տեղակայված կառավարական ուժերի ռազմակայանի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր առնվազն 20 աֆղան զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *