Հնդկաստանի նավաշինարաններից մեկում պայթյուն է եղել

Հնդկաստանի Վիշակհպատման քաղաքի նավաշինարանում մարտի 7-ին պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է, ևս 2-ը վիրավորվել են։

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Նշենք, որ նավաշինարանում, որտեղ պայթյուն է եղել, կառուցվում են Հնդկաստանի համար նախատեսված Arihant տեսակի 3 ատոմային սուզանավերը։ Սուզանավերից այս պահին պատրաստ է միայն մեկը, որն էլ դեռևս փորձարկումներ է անցնում։

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ղեկավարը նշել է, որ սուզանավը պայթյունի հետևանքով չի վնասվել։

Տեղեկացնենք, որ Arihant  սուզանավի տախտակամածին հնարավոր է տեղադրել 12 միավոր փոքր հեռահարության Կ-15 հրթիռներ։ Առաջին անգամ ջուրն է իջեցվել 2009 թվականին։ Նավի երկարությունը  112 մետր է։ Ջրի մակերևույթին կարողանում է զարգացնել 22-28 կմ/ժ, իսկ ստորջրյա նավարկության ժամանակ մինչև 44 կմ/ժ արագություն։

Հավելենք, որ վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանում սուզանավեր են այրվում։  Դեռ 2013 թվականի օգոստոսին «Սինդհուրակշակ» սուզանավը պայթել էր, հրդեհի հետևանքով նավաստիներ էին զոհվել։

Մեկ այլ դեպք էլ գրանցվել էր 2014 թվականի փետրվարի 26-ին, երբ Հնդկաստանի համար կառուցած ռուսական «Սինդուրատնա» սուզանավը Մումբայի շրջանում հանկարծակի բռնկվել էր, որի հետևանքով 4-5 հազար մարդ էր տուժել։ Միջադեպից ժամեր անց հրաժարական էր տվել Հնդկաստանի ՌԾՈւ հրամանատարը։ Հաղորդվում էր նաև, որ միջադեպն արձանագրվել է ափից 50 մ հեռավորության վրա, սուզանավում այդ պահին զենք-զինամթերք չի եղել, քանի որ այն փորձարկումներ էր անցնում համապատասխան վերանորոգումից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *