Մարտի 10-ին Բաքվում կայացել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև շտաբային բանակցություններ, որոնք անցկացվել են համաձայն երկրների երկկողմ համագործակցության ծրագրի։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմական երկկողմ փոխգործակցության հեռանկարների առնչությամբ։
Նկատենք, որ Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան համագործակցում են հիմնականում տնտեսական և արդյունաբերական ոլորտներում։