F-35B կործանիչների շարժիչը վերանախագծման կարիք ունի

Ամերիկյան Pratt & Whitney ընկերությունը սկսել է հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչի շարժիչի որոշ դետալների վերանախագծման աշխատանքները։ Այս կործանիչների վրա տեղադրվող F 135 ռեակտիվ շարժիչներից մեկի հետ փորձարկման աշխատանքների ընթացքում ծագել էր խնդիր՝ կոտրվել էր ներքին բաղկացուցիչներից մեկը։ Խնդիրը ծագել էր, երբ կործանիչը փորձարկում էին՝ կատարելով ուղղահայաց թռիչք և վայրէջք, ինչի նպատակն էր առավելագույնս ծանրաբեռնել շարժիչն ու ստուգել դրա դիմացկունության աստիճանը։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

F 135 շարժիչի փորձարկման աշխատանքները

F 135 շարժիչի փորձարկման աշխատանքները

Շարժիչի վերանախագծման արդյունքում փոփոխության է ենթարկվելու ներքին դետալներից մեկը, որի համար կօգտագործվեն ավելի դիմացկուն նյութեր։ Արդյունքում F 135 շարժիչը կծանրանա մոտ 2.7 կգ-ով ու ինչպես նշում են Pratt & Whitney-ում, դա ամբողջությամբ կվերացնի բոլոր թերությունները։

Այն պահին, երբ խնդիրը ծագել էր փորձարրկվող շարժիչի վրա, այն արդեն աշխատել էր 2 200 ժամ, ինչը հավասարազոր է շուրջ 9 տարվա շահագործմանը։ Նոր դետալի հաջող փորձարկմանը կհաջորդի դրա փոխարինումը բոլոր F-35B կործանիչների վրա։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2014-ի վերջը։

Նշենք, որ ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչը ներկայումս համարվում է աշխարհում հինգերորդ սերնդի ամենահաջողված ինքնաթիռը։ Կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 2006-ի դեկտեմբերին։ Կախված մոդիֆիկացիայից, դրա գինը տատանվում է 150-ից 190 միլիոն դոլարի սահմաններում։ F-35-ի սահմանափակ քանակությամբ նախնական պատվերներ արդեն ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու մի քանի այլ երկրներ։

2 responses to “F-35B կործանիչների շարժիչը վերանախագծման կարիք ունի

  1. Pingback: F-35 կործանիչի վրա հրդեհ է բռնկվել | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր F-35 կործանիչների թռիչքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *