2014-ի փետրվարին Ադրբեջանի սահմանապահները ձերբակալել են Սիրիայի 11 քաղաքացիների

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հրապարակել է 2014-ի իր գործունեության տվյալները: Հետևելով դրանց՝ նշված ժամանակահատվածում եղել են սահմանախախտման 20 դեպքեր, ձերբակալել են 39 հոգու, որոնցից ճնշող մեծամասնությունը՝ 11 հոգի, Սիրիայի քաղաքացիներ են:

Ընդ որում, զեկույցում չի նշվում, թե Սիրիայի քաղաքացիներից յուրաքանչյուրն ինչ պատճառով է ձերբակալվել, արդյոք խաղաղ բնակիչներ են, թե Սիրիայում մարտնչող ծայրահեղ իսլամիստական խմբավորումների անդամներ:

Համաձայն զեկույցի՝ սահմանախախտներից 7-ն Ադրբեջանի, 7-ը Նիգերիայի, 6-ն Ուզբեկիստանի, 4-ն Իրանի, 2-ը Մոլդովայի, 1-ը Վրաստանի, 1-ը Թուրքիայի քաղաքացիներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *