Իսրայելում ահաբեկչին 25 տարի ազատազրկման են դատապարտել

Իսրայելական դատարանը 25 տարի ազատազրկման է դատապարտել մի ահաբեկիչի, ով 2012 թվականի նոյեմբերին Թել Ավիվում պայթուցիկ էր նետել ուղևորներով լի ավտոբուսի մեջ։ Այս մասին հայտնում է իսրայելական The Jerusalem Post-ը։

Համաձայն լրատվամիջոցի՝ ահաբեկիչը՝ Մուհամեդ Աբեդ ալ-Ջաֆար Նասեր Մաֆարջան, դատարանում ընդունել է իր մեղքը, բայց նշել է, որ օգտագործել է փոքր ռումբ, քանի որ չի ցանկացել որևէ մեկին սպանել։

Ահաբեկիչը հայտնել է, որ ինքն այդ ժամանակ ընդամենը ցանկացել է դադարեցնել Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունները։
Մեղքի ընդունումը ահաբեկչին հնարավորություն է տվել խուսափել ցմահ ազատազրկումից։ Բացի այց, դատարանը հաշվի է առել նաև այն, որ հանցանքը գործելու պահին ահաբեկիչն անչափահաս է եղել։

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 21-ին Թել Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի մոտակայքում ահաբեկիչը պայթուցիկ սարք էր նետել ավտոբուսի մեջ, որի հետևանքով վիրավորել էր 21 անձ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *