Ռուսաստանի զինուժը մասշտաբային զորավարժություն է անցկացրել (ֆոտո)

ՌԴ զինուժն օրերս ծրագրային մասշտաբային զորավարժություն է անցկացրել։ Դրան մասնակցել են ՌԴ ԶՈւ Հինգերորդ համազորային բանակի 2 բրիգադները, ավիացիոն ստորաբաժանումներն ու հրետանին։

Ինչպես հաղորդում է Pressa-Tof ռուսաստանյան բլոգը, զորավարժությունը կայացել է Պրիմորսկի շրջանի Սերգեևյան զորավարժարանում։

Բրիգադների անձնակազմին ոտքի են հանել տագնապի ազդանշանի միջոցով, ապա ստորաբաժանումները շարժվել են դեպի հանձնարարված վայրը։

Ըստ նախապես գրված սցենարի՝ բրիգադներից մեկը պարտավորվել է պաշտպանական դիրքեր զբաղեցնել, մյուսը՝ ստացած սպառազինության և զինամթերքի օգնությամբ նվաճել ենթադրյալ հակառակորդի դիրքերը։

Հարձակվող բրիգադին տրամադրել են սկզբում հրետանային միջոցներ, այնուհետև ուղղաթիռներ և գրոհիչ ինքնաթիռներ, որոնց օգնությամբ էլ բրիգադի զինծառայողները պատասխան օդային հարվածներով լռեցրել են ենթադրյալ հակառակորդի ուժերին։

Նշենք, որ համացանցում տարածվել են այս մասշտաբային զորավարժության լուսանկարները, որոնք ներկայացնում են ստորև։