Հյուսիսային Կորեան նոր անօդաչու թռչող սարք է ստեղծել

Հյուսիսային Կորեան ստեղծել է սեփական անօդաչուն՝ հիմք վերցնելով ամերիկյան MQM-107 Streaker որպես օդային թիրախ կիրառվող ԱԹՍ-ները։ Առաջին անգամ հյուսիսկորեական անօդաչուն նկատվել է 2013-ի մարտին։

MQM-107 Streaker ԱԹՍ

Ինչպես հաղորդում է ամերիկյան The Washington Free Beacon առցանց պարբերականը, հղում տալով Պենտագոնի ներկայացրած զեկույցին, հյուսիսկորեական աղբյուրները բնութագրում են իրենց ԱԹՍ-ն որպես հարվածային, ունակ բարձր դիպուկությամբ թիրախները խոցելու։ Այն թերևս իրենից ներկայացնում է բարաժող (պարեկություն անող սարք)։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ուշագրավ է, որ MQM-107 Streaker-ները ենթադրաբար գնվել են ԱՄՆ-ից, որպես գնորդ հիշատակվում է Սիրիան, սակայն թե որտեղից Սիրիային նման ԱԹՍ-ներ, չի նշվում։ Հետևելով պաշտոնական տվյալներին՝ MQM-107 Streaker-ներն ԱՄՆ-ն երբևէ չի տրամադրել Սիրիայի զինուժին։ Նկատենք, որ տարածաշրջանում նմանատիպ անօդաչուներ ունեն միայն Իրանը, Եգիպտոսը, Հորդանանը, Թուրքիան և ԱՄԷ-ն։

Հավելենք, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը և ցամաքային զորքերը կիրառում են MQM-107 Streaker անօդաչուները հիմնականում «օդ-օդ» դասի հրթիռներ փորձարկելիս կամ այլ նպատակներով տարբեր վարժանքների ժամանակ։

MQM-107 Streaker-ի երկարությունը 5.5 մ է, թևի բացվածքը՝ 3 մ, բարձրությունը՝ 1.47 մ, ունակ է թռիչքներ կատարել մինչև 12.2 հազար մետրի վրա։

Առաջին թռիչքը կատարել է 1974-ին, շահագործման է հանձնվել 1984-ին, շահագործվում է հիմնականում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Շվեդիայում, Թայվանում, Իրանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *