Ռազմաշաբաթ. Իրան. մարտի 2-8

Ներկայացվել է Զուլֆիգար հակատանկային հրթիռային համալիրը։ Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմիղը Կարմիր ծովում կասեցրել է ծովահենների հարձակումն իրանական նավթային տանկերի վրա։ Իրանում ստեղծել են հիպերձայնային աերոդինամիկ խողովակ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառազինությունը համալրվել է նոր տեսակի բալիստիկ հրթիռներով։ Հիմք է դրվել մի շարք հրթիռների արտադրությանը։

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

” Մարտի 1-ին իրանական Iran Electronics Industries ընկերությունը պաշտպանության նախարարության կազմակերպած ցուցահանդեսի ժամանակներկայացրել է Զուլֆիգար հակատանկային հրթիռային համալիրը։Ցուցահանդեսին այցելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին։

” Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմիղը Կարմիր ծովում կասեցրել է ծովահենների հարձակումը իրանական նավթային տանկերի վրա։ Իրանի ռազմանավերը ստիպել են ծովահեններին նահանջել և լքել ավազանը, իսկ նավթային տանկերը բարեհաջող հասել է նախանշված նավահանգիստ։

” Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գիտնականները ստեղծել են հիպերձայնային աերոխողովակ։  Թեհրանի իմամ Հուսեյնի անվան համալսարանում ստեղծված ագրեգատը նախատեսված է հրթիռների և տիեզերական սարքավորումների փորձարկման համար։

” Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառազինությունը համալրվել է անջատվող մարտական մասով օժտված բալիստիկ հրթիռներով։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը։ Նա նշել է, որ այս տեսակի բալիստիկ հրթիռները զգալիորեն կբարձրացնեն Իրանի զինված ուժերի մարտունակության աստիճանը։ Նշվում է, որ բալիստիկ նոր հրթիռների թռիչքի հեռավորությունը գերազանցում է 2000 կմ-ը։

” Իրանում հիմք է դրվել Քադր, Քիյամ և Ֆաթեհ-110 բալիստիկ հրթիռների, Խալիջ-Է Ֆարս հակատանկային հրթիռային համալիրների ու Մարսադ զենիթային կառավարվող հրթիռների  զանգվածային արտադրությանը։ Արտադրության մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *