Ռազմաշաբաթ. Վրաստան. մարտի 2-8

Կայացել է Ազգային անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման խորհրդի հերթական նիստը։ Վրաստանի օդային սահմանների խախտում Ռուսաստանյան օդուժի կողմից։ Զինված ուժերի զինծառայողն ինքնասպան է եղել։ Վրաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

” Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Ալասանիան հույս է հայտնել, որ ստեղծված դրության հանգուցալուծումը կլինի խաղաղ ճանապարհով։

” Մարտի 3-ին Վրաստանի կառավարությունում կայացավ Ազգային անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման խորհրդի հերթական նիստը, որը գլխավորում էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նիստի ընթացքում քննարկվել էն Վրաստանում ընթացող զարգացումերը։

” Վրաստանի զինված ուժերի զինծառայող Իմեդա Մուրվանիձեն ինքնասպան է եղել իր տանը, երբ եղել է ազատ արձակման մեջ։ Դեպքի առթիվ ներքին գործերի նախարարության Ախալցխայի տարածքային վարչությունը հարուցել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

” Ռուսաստանյան օդուժի՝ Վրաստանի օդային սահմանի խախտման դեպքը մարտի 7-ին մեկնաբանելիս պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նշել է, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից ի վեր տեղ են գտել նմանատիպ հազարավոր դեպքեր։ Վրաստանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, մշտապես զգոն վիճակում են ու պատրաստ են բոլոր տեսակի զարգացումներին։

” Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 7-ին այցելել է Վրաստանի առաջին ազգային հերս Ժիուլի Շարթավայի շիրիմին։ Նախարարին ուղեկցել է զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Նրանք ծաղիկներ են դրել ազգային հերոսի շիրիմին և հարգել նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *