Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մարտի 2-8

2014-ի փետրվարին ադրբեջանական զինուժի զոհերը: Նախիջևանում ռազմական ավտոմեքենան պայթել է ականի վրա: Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը՝ Ղրիմ մեկնող կամավորների հրամանատար: Ձերբակալությունների և հեռացումների ալիք՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերում: Ադրբեջանի քաղաքացին 2013-ին ձերբակալվել է՝ հայերի հետ համագործակցելու մեղադրանքով:

SHARK PEY-014 կատեր

-Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի և 5 վիրավորի մասին։

-Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում, ադրբեջանական զինուժին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա։ Պայթյունը գրանցվել է Սադարաքի շրջանում, դրա հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել վարորդը՝ պայմանագրային զինծառայող Նովրուզ Զեյնալովը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սույն միջադեպը դեռևս չի մեկնաբանել։

-Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի պարենային ծառայության ղեկավար, փոխգնդապետ Հաֆիզ Բաուշևը։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնական դիրքի չարաշահման և պետական գույքի սեփականացման հոդվածներով։

-«Ազատ Կովկաս» անունը կրող հասարակական-քաղաքական շարժումը, որի հիմնադիրներն ու անդամները հիմնականում չեչեններ են, վրացիներ ու ադրբեջանցիներ, կոչ է արել կամավորական ջոկատներ ստեղծել, որոնք խաղաղապահ առաքելության իրականացման համար կմեկնեն Ուկրաինա։ Խաղաղապահ գումարտակի շտաբի պետ է նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, ԱդրբեջանիցՆորվեգիա աքսորված գնդապետ Իսա Սադիգովը:

-Օրերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանը թուրքական Nektonbot ընկերությունից գնել է SHARK PEY-014 պարեկային զրահապատ կատեր։ Կատերն Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության համար է։

-Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է 2013-ի տարեկան ամփոփիչ զեկույցը, որտեղ հետաքրքիր մանրամասներ կան նաև «հայերի և իրանցիների օգտին լրտեսության» մեղադրանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Նրանց անուններն ու այլ տվյալներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ ձերբակալվածներից մեկը «հանցավոր կապեր է հաստատել հայկական արմատներով, Ռուսաստանի տարածքում բնակվող անձանց հետ, բացի այդ նրանց հանձնարարությամբ պատրաստել և վաճառել է կեղծ թղթադրամներ»։

-Ադրբեջանի զինված ուժերի որոշ սպաների և ենթասպաների համար սահմանափակել են բջջային հեռախոսների կիրառումը։ Սահմանափակումները հիմնականում վերաբերում են այն զինծառայողներին, որոնք ծառայություն և մարտական հերթապահություն են անցնում հայ-ադրբեջանական շփման գծին մոտ։

-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 3-ին ընդունել է Պակիստանի Համաշխարհային արտադրության և պաշտպանական որոշումների (GIDS) պետականկազմակերպության գլխավոր տնօրեն Զուբաիր Իղբալա Մալիքին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *