Քաղաքագետ Գագիկ Հարությունյանն այն համոզմունքին է, որ Իսրայելը չի կարող հարվածել Իրանին: Իրանագետ Ռուդիկ Յարալյանն էլ գրում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Իրանի հետ շփումներում պարզապես փորձում են ժամանակ շահել: Անդրադարձ է կատարվել ադրբեջանական բանակում գրանցված բռնություններին, որոնց մեջ զգալի թիվ են կազմում բռնաբարությունները:
- ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռի 20 միաբանի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տվել Մայր Աթոռի 37 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 18 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 6 սանի:
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը հայտնել է, որ հայ հասարակությունը իրազեկված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության` «Օղակ» գործողության և դրա հետևանքների մասին: «Օղակ.գործողություն, ապրիլ-օգոստոս 1991.Մաս-1`Արցախ» խորագրով ֆիլմի պրեմիերան կլինի մարտի 29-ին` ժամը 00:10-ին` Հանրային հեռաստուտեսության եթերում:
- Իսրեյալ-Իրան հավանական պատերազմին է անդրադարձել քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը. « Իմ կարծիքով, ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանին հարվածելը չէ: Ես դա գրեթե բացառում եմ: Իրանին չի կարող հարվածել նաև Իսրայելը: Մենք հիշում ենք` ինչպես նա ոչնչացրեց սիրիական միջուկային կենտրոնը, իրաքյան միջուկային կենտրոնը, և եթե կարողանար Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրն ինքնուրույն լուծել, նա արդեն դա արած կլիներ»:
- Իրանագետ Ռուդիկ Յարալյանը գրում է. «Թուրքիան և Ադրբեջանն Իրանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պարբերաբար հնչեցրած հայտարարություններով և եռակողմ հանդիպումներով պարզապես փորձում են ժամանակ շահել և նախքան Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների համապատասխան աստիճանը հնարավորինս խուսափել Թեհրանի հետ հակամարտող պետությունների կեցվածք որդեգրելուց» :
- «ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՀ զինված ուժերի N զորամասի երեք զինծառայողներ` Յուսիֆ Օկտայ օղլու Յուսիֆովը, Էմին Սահիբ օղլու Ռագիմովը (երկուսն էլ` ծնված 1989թ.-ին) և Տորգուլ Գուլու օղլու Ռագիրովը (ծնված` 1990թ.-ին) բռնաբարել են մի ամբողջ դասակ, այնուհետև սպանել հրամանատարներին: Սա բացառիկ երևույթ էր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում»,- ուսումնասիրելով ադրբեջանական բանակում տիրող վիճակը՝ գրում է Գևորգ Թոսունյանը:
Թուրքիայի հարավ-արևելյան Շրնաք նահանգում գտնվող Ջուդի լեռան վրա Թուրքիայի անվտանգության ուժերի և քրդերի միջև մարտի 21-ին սկսած բախումների ընթացքում սպանվել է 6 թուրք ոստիկան: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասնում է մինչև 12-ի:
Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Ալեն ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Աֆղանստանում անկարգությունները սկիզբ են առել Ղուրանի այրելուց հետո: Ալենը հավելել է, որ այդ օրից սկսած սպանվել է 32 աֆղանցի:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր՝
- Ռուսաստանի ՊՆ-ն գնել է 30 հատ Су-30СМ կործանիչ
- Ճապոնիան պատրաստվում է հարվածել հյուսիսկորեական հրթիռին
- Աֆղանստանից հեռանալով՝ Բրիտանիան կխնայի 3.8 մլրդ դոլար
- Ռուսաստանը ոչնչացրել է քիմիական զենքի 60 տոկոսը
- Իսրայելը ստորագրեց «Դոլֆին» տիպի վեցերորդ սուզանավի ձեռք բերման համաձայնագիրը
- Եկատերինբուրգում աղբակույտում զենք-զինամթերք է հայտնաբերվել
- Սկսել է Մեծ Բրիտանիայի համար թռչող Fire Shadow «կախվող» հրթիռներիի արտադրությունը