Մարտի 5-ին Ֆրանսիայի Սեն-Նազեր նավահանգստից փորձարկման է դուրս եկել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիր նավը։
Ուղղաթիռակիրը ստացել է Վլադիվոստոկ անվանումը։ Նավը Ռուսաստանի ԶՈւ ռազմածովային ուժերին է հանձնվելու ընթացիկ տարվա աշնանը։ Դրանից հետո ռուսաստանյան նավաշինական որևէ ընկերությունում այն կհամալրվի սպառազինությամբ։
Նշենք, որ Վլադիվոստոկն առաջին անգամ ջուրն է իջեցվել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։
Տեղեկացնենք, որ նավի հիմնական մասը կառուցվել է «Բալթյան գործարանում», որից հետո նոր տեղափոխվել է STX France –ի նավաշինարան։
Երկրորդ տիպի այդպիսի նավը կփոխանցվի Ռուսաստանին 2015 թվականին, որն արդեն ստացել է Սևաստոպոլ անվանումը։ Նավի կորպուսի ամբողջ երկարությունը 199 մետր է, լայնությունը՝ 32։ Անձնակազմը 177 մարդ է, կարող է տեղափոխել 481 ուղևոր։