Օրերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանը թուրքական Nektonbot ընկերությունից գնել է SHARK PEY-014 պարեկային զրահապատ կատեր։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում տալով ընկերության տրամադրած տեղեկությանը։
Ըստ աղբյուրի՝ կատերն Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության համար է։ Այն հնարավոր է գործարկել ցանկացած եղանակային պայմաններում։ Կատերի անձնակազմը 9 հոգի է, այդ թվում՝ նավավարը։ Այն ունակ է բացել մինչև 40 ծովային մղոն (60 կմ/ժ) արագություն։
Կատերն ունի 3 շարժիչ, երկարությունը՝ 14.2 մ է, լայնությունը՝ 3.8 մ, ջրատարողությունը՝ 8600 կգ, շարժիչի հզորությունը՝ 600-1000 ձիաուժ։ Նախատեսված է առափնյա անվտանգության ապահովման, պարեկության, որոնողափրկարարական աշխատանքների համար։