Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օրերս հերթական անգամ այցելել է առաջնագծի հատվածում տեղակայված զորամասեր։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, նախարարը ծանոթացել է զորամասերում տիրող իրավիճակին, հանդիպել է զինծառայողներին ու սպաներին, որոնք մարտական հերթապահություն են կատարել։
Այցի ավարտին Զաքիր Հասանովը ստուգել է զորամասում տեղակայված զրահամեքենաների վիճակը, որոշակի ցուցումներ տվել հրամանատարներին՝ կոչ անելով հետևել զենք-զինամթերքի կիրառման անվտանգության կանոններին, պահպանել նաև զրահատեխնիկայից օգտվելու կանոնները։