ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմաօդային ուժերի ներկայությունը Մերձբալթյան երկրներում

ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել ռազմական համագործակցությունը Մերձբալթյան երկրների, ինչպես նաև Լեհաստանի հետ։ Ընդլայնումն առաջին հերթին վերաբերում է Լեհաստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայության մեծացմանը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18C Hornet կործանիչը

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ նման որոշում ընդունվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից վերջին շրջանում ուկրաինական հարցի շուրջ ընդունած դիրքորոշմանը։ Հեյգելը հայտնել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է քննարկում ունենալ ուկրաինացի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում անդրադարձ կլինի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր հաստատման հեռանկարներին։

Ներկայումս Լեհաստանի օդային սահմանի պարեկության որոշ չափաժինն ընկնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուներին։ Համագործակցության արդյունքում Լեհաստանում կավելանան ինչպես ամերիկյան օդաչուներն, այնպես էլ նրանց հերթապահության ժամերը։

Նշենք նաև, որ ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանի տարածքից օդ բարձրացող մարտական ինքնաթիռները հերթապահում են նաև Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային սահմաններում, քանի որ այդ երկրները չունեն մարտունակության բավարար աստիճանով օժտված ռազմաօդային ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *