Ֆրանսիական MBDA ընկերությունը սկսել է Մեծ Բրիտանիայի համար թռչող Fire Shadow ռազմամթերքի արտադրությունը։ Այդ մասին հայտնում է Flightglobal-ը։ Մեծ Բրիտանիայում MBDA-ի ներկայացուցիչ Սթիվ Ուեյդի խոսքերով արդեն ավարտվել են «կախվող» հրթիռների փորձարարական փործարկումները։«Կախվող» հրթիռը ԱԹՍ(անօդաչու թռչող արք) է, որը կարող է թիրախի վրա կախված մնալ 20-30 րոպե, իսկ հրաման ստանալուց հետո հարվածել թիրախին ինչպես հասարակ հրթիռ։ Այդպիսի ապարատը պետք է կարողանա անցում կատարել թիրախների միջև և անհրաժեշտության դեպքում չեղյալ համարի հարձակումն ու այլ թիրախ ընտրի։
Fire Shadow հաջող հարվածել է շարժվող և անշարժ թիրախներին։ 2012 թվականին այն արդեն կարող է համալրել բրիտանական ռազմական սպառազինությունը։
Ուեյդի խոսքերով, այդքան բարդ զինամթերքը MBDA ընկերությանը հաջողվեց շահագործել Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի հետ համատեղ կարճ ժամանակահատվածում։ «Կախվող» հրթիռների շահագործման մասին առաջին ինֆորմացիան հայտնվել է 2007 թվականին Team Complex Weapons ծրագրի շրջանակներում։
Fire Shadow հրթիռը կշռում է 200 կիլոգրամից պակաս և կառավարվում է մինչև 100 կիլոմետր շառավղով։ Պարեկություն իրականացնող հրթիռը կարող է բարձրանալ մինչև 4,6 կիլոմետր և վեց ժամ սավառնել մարտական գործողություններ իրականացվող վայրի վրա։
Fire Shadow-ը թռիչքի ժամանակ օպերատորի վահանակին է փոխանցում բոլոր պատկերային տվյալներն ու իր կոորդինատները։ Ինչպես նշվում է, «կախվող» հրթիռը կարող է արդյունավետ օղակ հանդիսանալ անօդաչու սարքերի և հարվածային ուղղաթիռների միջև։ Հրթիռների գինը դեռ ճշտված չէ։
Pingback: «Իսրայելը չի կարող հարվածել Իրանին». քաղաքագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info