Չինաստանի օդուժի հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել

Մարտի 4-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Շանսի կենտրոնական նահանգի Վեյնան քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել Չինաստանի ռազմաօդային ուժերին պատկանող WZ-10 հարվածային ուղղաթիռը։

Վթարի ենթարկված CAIC WZ-10 ուղղաթիռը

Վթարի ենթարկված CAIC WZ-10 ուղղաթիռը

Վկաների ցուցմունքների համաձայն՝ ուղղաթիռի հետևի հատվածում բաղադրիչ մասեր են կոտրվել, երբ այն օդում է եղել։ Օդաչուները մեծ դժվարությամբ կարողացել են վայրէջք կատարել։ Վթարի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։

Վթարի ենթարկված CAIC WZ-10 ուղղաթիռը
Հավելենք, որ CAIC WZ-10-ը ստեղծվել է ռուսաստանյան մասնագետների մասնակցությամբ, առաջին թռիչքը կատարել է 2003-ի ապրիլին, սերիական արտադրությունը սկսվել է 2010-ին, շահագործման է հանձնվել 2011-ին, շահագործվում է հիմնականում ՉԺՀ օդուժում։ Ուղղաթիռն առանձնանում է նրանով, որ տանդեմային խցիկ ունի։
Երկու շարժիչ ունեցող այս ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է, առավելագույն արագությունը՝ 300 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6400 մ, կրում է կառավարվող ու չկառավարվող հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *