Իրանը բաժանվող մարտական մասով հրթիռներ է ստացել

Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը ստացել է հրթիռներ, որոնց վրա տեղադրված են բաժանվող մարտական մասով մարտագլխիկներ։

Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանը՝ հավելելով, որ սա կավելացնի Իրանի պաշտպանվածության մակարդակը։ Տեղեկությունը հրապարակել է Associated Press լրատվական գործակալությունը։

Իրանական Qiam 1 հրթիռը փորձարկման ժամանակ

Իրանական Qiam 1 հրթիռը փորձարկման ժամանակ

Նախարարի խոսքով՝ կորպուսի ստացած 4 տեսակի հրթիռներից երկուսի՝ Qadr H1 ու Qiam հրթիռների վրա են տեղադրված բաժանվող մարտական մասերով մարտագլխիկներ։ Նախարարը, սակայն, չի հայտնել, թե ինչ մարտավարատեխնիկական բնութագրեր ունեն մարտագլխիկները։ Նշված հրթիռների մարտավարատեխնիկական բնութագրերի մասին նույնպես քիչ բան է հայտնի։

Հիշեցնենք, որ փետրվարի առաջին կեսին Իրանը փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռ և ինքնակառավարման լազերային համակարգով կառավարվող մարտական հրթիռ։ Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհքանը հայտարարել է, որ բաժանվող գլխիկով հրթիռի և լազերային կառավարմամբ Bina մարտական հրթիռիփորձարկումների արդյունքներից իրենք գոհ են։

Սու-25-ը իրանական Bina հրթիռի փորձարկման ժամանակ

Սու-25-ը իրանական Bina հրթիռի փորձարկման ժամանակ

Հավելենք, որ փորձարկումները տեսագրվել և լուսանկարվել են. համաձայն տեսագրության՝ օդային կրիչի դեր է կատարել Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին պատկանող Սու-25 գրոհիչ ինքնաթիռը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *