Կայացել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ

Մարտի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ ՊԲ ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին: Նիստը վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՊԲ ռազմական խորհրդի նիստ

Ինչպես հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը, մասնակցում էին ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, զինկոմիասարիատների, հրետանու, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներական ծառայության, տեխնիկական և թիկունքային ապահովման, ռազմաբժշկական ծառայության և մյուս ոլորտների պատասխանատուները:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նիստին անդրադարձավ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին, խոսեց նաև քննարկվելիք թեմաների կարևորության մասին և ներկայացրեց օրվա աշխատակարգը, մեկնարկեցին ռազմական խորհրդի պլանով նախատեսված զեկույցները:

Ռազմական խորհրդի նիստի արդյունքները ևս Մովսես Հակոբյանը՝ համարելով այն արդյունավետ և նպատակային, ներկա սպայակազմին հանձնարարեց հետագայում նշված ոլորտներում աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջնորդվել և հաշվի առնել այն ուղենշային եզրահանգումներն ու հետևությունները, որոնք կատարվել են ռազմական խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *