Բրազիլական զինված ուժերի գնահատման կենտրոնը սկսել է փորձարկել Iveco Defence Vehicles ընկերության բրազիլական մասնաճյուղի արտադրած բազմանպատակային LMV (Light Multirole Vehicle) զրահամեքենաները։
Փորձարկումները սկսվել են փետրվարի վերջրին, չնայած, որ արտադրող ընկերությունը մեքենաները զինված ուժերին էր հանձնել դեռևս 2013-ի նոյեմբերին։ Ըստ Ջեյնս ռազմական հանդեսի՝ պատճառն այն է, որ զինված ուժերի հրամանատարությունը սպասում էր մեքենայի արտադրության հետ կապված պայմանագրերի ու այլ փաստաթղթերի վերջնական վավերացմանը
Փորձարկումներ անցնող զրահապատ մեքենան արտադրվել է հենց Բրազիլիայում, որտեղ 2013-ից հունիսին հիմնվել է իտալական Iveco Defence3 Vehicles ընկերության Հարավային Ամերիկայի մասնաճյուղը։ Հենց այստեղ 2013-ին հարավամերիկյան պետություններին ներկայացվել է LMV (Light Multirole Vehicle) մեքենան։
Իտալական ընկերության արտադրած LMV մեքենաների առաջին նախատիպը ներկայացվել է 2001-ին։ Մեքենայի զանգվածը 6,5 տոննա է, անձնակազմը 4-ից 7 մարդ՝ կախված մեքենայի արդիականացումից։ Այս մեքենաներից իրենց զինված ուժերի սպառազինությունում ունեն Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան ու մի քանի այլ երկրներ։