Եկատերինբուրգի փողոցներից մեկում՝ աղբի կոնտեյների կողքին, ՆԳՆ աշխատակիցները գտել են արկղ, որի մեջ եղել է զենք և զինամթերք: Ներկայումս ստուգում են, թե զենքը նախկինում կիրառվել է որևէ հանցագործության ժամանակ, թե ոչ:
Արկղը գտել են ոստիկանության աշխատակիցները, որտեղ եղել է փող և միափողանի հրացանի մեխանիզմ, մետաղյա ներդիրով կոթ, ջնջված համարով անսարք ռևոլվեր և ևս մեկը՝ առանց համարի, կարճացված փողով՝ երկփողանի որսորդական հրացան, վառոդով տուփ և տարբեր տրամաչափերի 12 փամփուշտ:
Վերջերս զենքի հայնաբերման նմանատիպ մի քանի դեպ էլ էր գրանցվել: Դեռ այս տարվա հունվարին «Իժմաշի» գործարանից դուրս էր բերվել 80 ավտոմատ: Սակայն վարորդը՝ արկղերով զենքը ոչնչացման ներկայացնելու փոխարեն, արկղերը վառելանյութի անվան տակ վաճառել էր: Գնորդն ավելի ուշ հայտնաբերել էր ավտոմատները և դիմել ոստիկանություն: Ռազմամթերքի մեկ այլ քանակ էլ հայտնաբերվել էր այս ամիս, երբ ուսուչցուհին դպրոցի սպորտդահլիճը վերածել էր զինապահեստի, այնտեղ պահելով ամուսնուց «ժառանգություն մնացած» հարյուրավոր փամփուշտները:
Աղբյուր՝ На екатеринбургской помойке нашли оружие и боеприпасы