ԱՄՆ-ն մրցույթ է հայտարարել անօդաչուների սենսորներ ձեռք բերելու համար

ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարությունը (USSOCOM) մրցույթ է հայտարարել  RQ-20A Puma հետախուզական անօդաչու թռչող սարքերի էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր սենսորների տրամադրման համար։

RQ-20A Puma ԱԹՍ-ի արձակումը

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, սենսորները պետք է պատկանեն դաշտային փորձարկումներին 7-րդ կամ ավելի բարձր պատրաստվածության մակարդակին։ Բացի այդ, սենսորային համակարգերի կազմում պետք է ընդգրկված լինեն լազերային նշանառության սարքեր։

ԱՄՆ զինվորականների պահանջների շարքում է այն, որ սենսորները գերադասելի է ունակ լինեն ֆոկուսավորվել հանձնարարված թիրախների վրա 300-1500 մ հեռավորության դեպքում առանց տարածվելու, պետք է կարողանան որոշել մարդկանց քանակը, ռազմական տեխնիկայի տեսակն ու գույնը մինչև 3 կմ հեռավորության վրա։ Ռազմական հանդերձավորման և զենքի տեսակի ճանաչումը պետք է իրականացնեն բաց տարածքում 1500, իսկ պատուհանների միջով մինչև հազար մետր հեռավորության վրա։

Սենսորները ցանկալի է, որ մարդկային տարբերակիչ գծերի՝ դիմագծերի առանձնահատկություններ, սպիներ, վերջույթների վնասված լինելը կամ դրանց բացակայությունը որոշեն մինչև 750 մ հեռավորության պայմաններում։

Աղբյուրը չի տեղեկացնում, թե ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարությունը քանի հատ համանման սենսորային համակարգեր է ծրագրել ձեռք բերել։

Հավելենք, որ RQ-20A Puma ԱԹՍ-ներն ունեն 1.4 մ երկարություն, թևի բացվածքը՝ 2.8 մ, ունակ են բացել մինչև 83 կմ/ժ արագություն։ Այս անօդաչուների ազդեցության հեռավորությունը կազմում է 15 կմ, իսկ թռիչքային ժամանակը՝ 2 ժամ։ RQ-20A Puma անօդաչու համակարգն ընդգրկում է նաև կառավարման 2 վերգետնյա կայաններ, 3 միավոր ԱԹՍ-ներ, որոնց արձակումն իրականացվում է ձեռքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *